Больше рецензий

22 июля 2018 г. 11:05

3K

3 Рестарт. Как прожить много жизней Ирина Хакамада

Իրինա Խակամադան Ելցինյան Ռուսաստանի ամենավառ քաղաքական կին-գործիչներից է, որի կարիեիան հենց այդ ժամանակ էլ ավարտվեց։ Ու ինչպես ցանկացած խելացի մարդ, իսկ Իրինան իսկապես շատ խելացի է, փորձում է կյանքում իր տեղը գտնել՝ աապրել, վաստակել ու չձանձրանալ։

Սա նրա հերթական գիրքն է։ Իրինան գրում է գրեթե ամեն 3-4 տարին մեկ։ Այդ իմաստով գրելու տեխնիկային ծանոթ է, գրական գործակալն ու խմբագիրն էլ արդեն թիմ են կազմել։ Առաջինն օգնում է գտնել լավ վերնագիր, երկրորդը՝ սովորական մտքերը փաթեթավորել ավելի գրավիչ ձևակերպումներով։

Սա ամբողջությամբ կոմերցիոն գիրք է՝ վաճառելու համար։ Որքանով է օգտակար, դժվար է ասել։ Առաջին հերթին այն պատճառով, որ չնայած նախատեսված է և՛ տղամարդկանց և՛ կանանց համար, այնուամենայնիվ, սա գիրք է կանանց համար, թեև ոչ բոլոր՝ միայն աշխատող, ուժեղ, խելացի։ Խորհուրդները, որ տալիս է, երբեմն թվում են պարզունակ, երբեմն՝ արդեն ժամկետանց։ Բայց էլի՝ դա կարող է իմ անձնական կարծիքը լինել։ Մյուս կողմից էլ, բոլորս էլ գիտենք. ամենաբարդը՝ ամենապարզ ճշմարտություններին հետևելն է։

Գրքի ամեն մի գլուխ ավարտվում է Իրինայի կարճ գեղարվեստական պատմվածքով։ Դրանք իմ դուրը եկան։ Կային ճաշակ, սյուժե ու հմայիչ հերոսուհիներ։ Մի խոսքով, վատ գիրք չէ, թեթև ընթերցվում է, հնարավոր է ոմանց համար շատ լավ էլ օգտակար լինի։

Источник

Комментарии


Шта?)