Больше рецензий

12 декабря 2018 г. 11:58

307

5 Домашний огонь Камила Шамси

Այս գրքի համար երիտասարդ գրող Կամիլա Շամսին ստացել է բրիտանական բոլոր հնարավոր մրցանակները։ Վեպը ծ Սոփոկլեսի «Անտիգոնե» պիեսր «ռիմեյկն» է, որտեղ հերոսները՝ Անգլիա ներգաղթած պակիստանցիներն են, իսկ իրադարձությունները զարգանում են Մեծ Բրիտանիայում, Սիրիայում և Պակիստանում։

Վեպը ներկայացնում է ահաբեկչության դեմ պայքարը՝ մեկ պակիստանցի ընտանիքի աչքերով, այն ողբերգությունը, որ իր հետ բերում են ահաբեկիչները և որոնց հետևանքները իրենց վրա զգում են նրանց համերկրացիները։

«Անտիգոնեն» ընտանեկան արժեքների և պետության նկատմամբ պարտքի երկընտրանքի ողբերգության մասին է։ Ու թվում է, թե այստեղ հերոսուհիներից մեկը պետք է լիներ գլխավոր «Անտիգոնեն», բայց հետաքրքիր շարադրմամբ, այս վեպում բոլորն ունեն իրենց երկընտրանքը։ Եվ հետո դժվար է ասել, թե ո՞վ է գլխավոր հերոսը. ընտանիքի եղբա՞յրը, որը գնում է հոր հետքերով, միանում Խալիֆաթին ու հասկանում, որ այն ոչ միայն հակամարդկային է, ժամանակավրեպ ու փուչ, այլև կործանարար, թե՞ նրա քույրը՝ որ սիրահարվում է Անգլիայի ներքին գործերի պակիստանցի դաժան նախարարի որդուն և որի միջոցով փորձում է փրկել եղբորը, թե՞ հենց նախարարը, որը Բրիտանիային ապացուցելու համար հրաժարվել է կրոնից, հետո իր համերկրացիներից և պատրաստ է խաչ քաշել մինուճար որդու վրա։

Գեղեցիկ գրված, զգայուն շարադրված ու լավ թարգմանված վեպ՝ ընտանիքի ու պարտքի երկընտրանքի մասին, որը մի օր բոլորը ստիպված են լինում կատարել։

Источник