Больше цитат

HayrapetyanHasmik

18 августа 2022 г., 10:52

Ձեզ, պատրիկներիդ ու մեզ`գլադիատորներիս մեջ այնպիսի մի խոշոր տարբերություն կա, որ անհնար է մեզ միասին գործել։ Դուք նշանավոր նախնիների ժառանգներ եք, որոնց ներկա բռնապետները հեռու են պահում թե պետական գործերից և թե հարստության բաժանման մասնակից լինելուց Ձեզ համար, ուրեմն, ապստամբության նպատակը պետք է լինի միայն տապալել արդի Սենատն ու ներկա օրենքները, նրանց փոխարինել ուրիշներով, որոնք ժողովրդի համար ավելի արդարացի պիտի լինեին, հարստությունն ավելի հավասար պիտի բաժանեին ու որպես սենատորներ, դուք կամ ձեր բարեկամները պիտի ընտրվեիք։ Բայց ձեզ, ինչպես նաեւ ներկա իշխողների համար ծովերի և Ալպերի այն կողմն ապրող ժողովուրդները միշտ էլ բարբարոսներ պիտի համարվեն. դուք պիտի կամենաք նրանց նվաճել ու հարկատուներ դարձնել, ինչպես այժմ։ Ձեր տները պուրակներով պիտի լցվեն ու կրկեսներում դուք պիտի շարունակեք գլադիատորների համար արյունալի, ձեզ համար հաճելի ներկայացումներ տալ, պետական լուրջ գործերի ձանձրույթից թեթևանալու համար։ Դուք միայն մի նպատակ ունեք - ազատվել ներկա իշխողներից ու նրանց տեղը գրավել։ Սակայն։ մեզ համար գործը բոլորովին տարբեր է։ Մենք`արհամարվածներս, ստորին ցեղից նկատվածներս, ազատությունից ու հայրենիքից զրկված, ամբոխի հաճույքի համար ստիպված ենք կռվել, միմյանց կոտորել, մենք լրիվ ու կատարյալ ազատություն ենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք վերադառնալ մեր հայրենիքն ու հայրենական օջախները. այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք ըմբոստանալ ոչ միայն ներկա իշխողների, այլ նաեւ նրանց հաջորդների դեմ, լինի դա Սուլլա, թե Կատիլինա, Սեդիկ, թե Պոմպեոս, Լենտուլ, թե Կրասոս։ Մյուս կողմից, մենք  գլադիատորներս, կարո՞ղ ենք հաղթության հույս ունենալ, մենակ ու լքված, հռոմեական հսկա ու անպարտելի հզորության դիմաց։ Ո'չ, հաղթությունն անհնար է, ուրեմն և ապստամբությունը`անմտություն։ Ինչքան ժամանակ, որ ես հույս ունեի, որ դու և քո բարեկամները, ով Կատալինա,  անկեղծորեն ցանկանում էինք մեր ղեկավարները լինել, ինչքան ժամանակ, որ ես հույս ունեի, թե կոնսուլներ ու պատրիկներ, գլադիատորական լեգեոնների գլուխը պտի անցնեն ու նրանց բանակին անուն ու արժանիք պիտի տան, ես իմ ընկերների հույսերն արծածեցի իմ ոգեւորությամբ։ Բայց այժմ, երբ տեսնում եմ ու քո ճառերից կասկածում եմ, որ ձեր դաստիարակության նախապաշարմունքները ձեզ երբեք թույլ չպիտի տան գլադիատորների ղեկավարներ լինել, ես հետզհետե գիտակցում եմ իմ սրտի խորքում գուրգուրած գործի անհաջողությունը։ Այդ պատճառով էլ այս օրվանից էլ, թեև խորը կսկիծով, ես հրաժարվում եմ այդ մտքից որպես մի անմիտ և անիրականանալի գործից։ Ի՞նչպես կարելի է ուրիշ կերպ անվանել գլադիատորների ապստամբությունը, եթե նույնիսկ հազարների կարելի լիներ հավաքել։ Ի՞նչ հեղինակություն պիտի ունենայի ես կամ ինձանից մի ավելի ուժեղը։ Երկու հռոմեական լեգեոնների տասնհինգ օրվա մեջ մեզ պիտի ոչնչացնեին։

Спартак Спартак