Больше рецензий

1 октября 2018 г. 22:43

197

3 Женщина в окне

A.J. Finn-ն իրականում գրական կեղծանուն է։ Այդ անվան տակ թաքնված է ամերիկացի լրագրող Դենիել Մելորին, որը երկար ժամանակ ամենաառաջատար ամերիկյան թերթերում աշխատել է որպես գրաքննադատ։ Եվ ժանրի կանոնների համաձայն, այնքան է գրել գրքերի մասին, որ որոշել է մի օր էլ ինքը գրել։ Ու հենց առաջին գրքով, ինչպես ասում են «պայթեցրել է» բեսթսելլերների ցանկը՝ մի քանի ամիս շարունակ գլխավորելով այն։

Ամերիկյան գրական օլիմպում կարծես դեժավյու լինի։ Նորից նորեկ է, նորից առաջին վեպն է, կրկին դետեկտիվ, ու կրկին ոչ սթափ կնոջ մասին, որն անընդհատ գտնվում է ալկոհոլային մղձավանջում և դժվար է հասկանալ, աչքին է երևացել, թե ոչ։ Եվ նորից, նա խումհարի ժամանակ տեսնում է մարդասպանություն, և ամբողջ գիրքը փորձում ես հասկանալ, հիմա կա՞ր սպանություն, թե՞ ոչ։

Եթե Ձեզ գրքի սցենարը շատ ծանոթ թվաց (ասենք, էլի դեբյուտային համարվող «The Girl on the train»-ի հետ), ապա Ձեզ մոտ ոչ խումհար է, ոչ դեժավյու։ Դա իրոք այդպես է։ Ամեն ինչ շատ նման է։ Բայց այդքանով հանդերձ, շատ տարբեր։ Այնուամենայնիվ, Ֆիննին կամ Մելորին հաջողվել է ստեղծել ներքին դինամիկա ունեցող այնպիսի վեպ, որ չես կարողանում կտրվել։ Առնվազն երկու անգամ վեպի ժամանակ բացականչում ես «վայ քու…», իսկ վերջում «հըն…ով կմտածեր»։

Ընթերցանությունը նման է մարզասրահ գնալուն։ Երբ երկար ժամանակ չես կարդում, հետո դժվարությամբ ես տեմպի մեջ ընկնում։ Եթե ցանկանում եք սկսել գրքով, որը Ձեզ կստիպի կարդալ, ապա վերցրեք այս գիրքը։ Շատ հետաքրքիր է, անակնկալներով լի, դինամիկ սյուժեով, անսպասելի վերջաբանով։

Источник