HayrapetyanHasmik

27 августа 2022 г., 20:50

Ով իր հորն է տեսնում, նա տեսնում է աստծուն: Չէ՞ որ հայրը նախնիների այն հարատև շղթայի վերջին օղակն է, որով մարդն առնչվում է Ադամի, դրանով իսկ՝ արարչագործության ծագման հետ: Բայց և որդուն տեսնողն էլ աստծուն է տեսնում: Չէ՞ որ որդին ամենամերձավոր օղակն է, որը մարդուն կապում է վերջին դատարանի, ամենայն ինչի վախճանի և փրկության հետ: