Больше цитат

HayrapetyanHasmik

18 августа 2022 г., 12:23

Փառավոր անձնավո, բայց անպտուղ ու ապարդյուն զոհողություն։ Ես կապացուցեմ, որ նույնիսկ քո նպատակը մի ցնորք է, մի երեւակայություն, որը երբեք չի իրագործվելու։ Ինչքան դու պիտի կարծես մոտենում ես նրան, այնքան նա հեռու պիտի փախչի։ Մարդիկ երբեք ազատ չեն եղել ու չպիտի լինեն։ Միշտ և ամեն տեղ ուժեղները պիտի ճնշեն տկարներին ու միշտ էլ պիտի գտնվեն մարդիկ - հպատակվելու համար ուրիշներին։ Նույնիսկ մեր հռոմեական հռոմեական հանրապետության մեջ, որը հիմնված է ժողովրդապետության սկզբունքների վրա, դու տեսնում ես, որ ամեն ինչ պատրիկների ձեռքն է, նրանց է հարստությունը, ուժն ու հանրապետության ամբողջ իշխանությունը։ Ազա՞տ են միթե այն չորս հարյուր հազար հռոմեացի քաղաքացիները, որոնք ուտելու հաց չունեն, ձմեռվա ցրտերից պաշտպանվելու համար մի տանիք չունեն... Նրանք ստրուկներն են առաջին պատահողի, որը նրանց քվեներն է գնում։ Քվեներն են աշխարհի այդ գերիշխան համարվածների միակ հարստությունը։
Տեսնու՞մ ես, որ ազատությունը մի դատարկ խոսք է, որը հազարավոր սրտերի մեջ արձագանք է գտնում ու շատ անգամ բռնակալության գործն է հեշտացնում։ Ու քանի մարդը մարդու համար գայլ է, ինչքան մարդկությունը բաժանված պիտի լինի գայլերի ու գառների, անգղների ու պատրիկների, մի մասը գիշատիչներ, մյուսները գիշատման ենթակա։

Спартак Спартак